top of page
1.jpg

ԱՀԱՀՊ և ՀԳՊԱ կացության ծրագիր.

Դիմելու վերջնաժամկետ Մարտի 10, 2025 թ:

Կացության ժամանակահատված 2025 թվականի գարնանը երկու շաբաթ Նյու Յորքում, այնուհետև չորս շաբաթ Երևանում:

Խոսակցական անգլերենի իմացությունը պարտադիր է։ Կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները հարցազրույց կանցնեն անգլերենով:

 

Ադամյան Հովսեփյան Արվեստի Համադրողական Պրակտիկան (ԱՀԱՀՊ) Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի հետ համատեղ հայտարարում է արվեստի կացության ծրագիր Ակադեմիայի՝ Հայաստանում ապրող և ստեղծագործող հայ ուսանողների և շրջանավարտների համար (վերջին հինգ տարվա շրջանավարտ): 

 

Ընտրված դիմորդը կացության առաջին երկու շաբաթը կանցկացնի Նյու Յորքում և հնարավորություն կունենա ծանոթանալու Նյու Յորքի արվեստաշխարհին, կապ հաստատելու ոլորտի մասնագետների հետ: Հայաստան վերադառնալուն պես նա ևս չորս շաբաթ կշարունակի աշխատել Ակադեմիայում։ Այս ընթացքում նա պետք է ստեղծի նոր աշխատանք, որի համար պետք է իրականացնի նաև անհրաժեշտ հետազոտություն:

Ընտրված դիմորդը կստանա ավիատոմս, բնակարան Նյու Յորքում և շաբաթական թոշակ: ԱՀԱՀՊ-ն կկազմակերպի այցելություններ թանգարաններ, պատկերասրահներ, արվեստանոցներ, արվեստի տոնավաճառներ, ինչպես նաև հնարավորություն կստեղծի հաճախելու դասախոսությունների և արվեստին առնչվող այլ միջոցառումների:

Նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, որոնց ստեղծագործական աշխատանքը սերտորեն կապված է տեղական և համայնական խնդիրների հետ։ Դիմորդները պետք է նաև նշեն, թե այս ծրագիրը ինչով է օգնելու նրանց իրենց ստեղծագործական գործունեության տվյալ փուլում:

Կացության պահանջներ․

 

1. ԱՀԱՀՊ-ն իր հայեցողությամբ կընտրի մեկ աշխատանք կա՛մ ընտրված դիմորդի պորտֆոլիոյից, կա՛մ կացության ընթացքում ստեղծաված աշխատանքներից:

 

2. Ծրագրի վերջում ընտրված դիմորդը պետք է Ակադեմիայում հանրությանը ներկայացնի Նյու Յորքից ստացած իր տպավորությունները, ինչպես նաև նոր ստեղծված աշխատանքները։ 

 

Դիմումի պահանջներ՝

 

Պորտֆոլիո, որտեղ ներկայացված կլինեն դիմորդի վերջին և ամենաբնութագրական աշխատանքնքները

Անձնական կայքէջի հղում

Դիմորդի ստեղծագործական մոտեցումը ներկայացնող տեքստ (300 բառ)

Հակիրճ կենսագրություն կամ CV 

Դիմում նամակ այն մասին, թե դիմորդն ինչ է պատրաստվում իրականացնել կացության ծրագրի ընթացքում։ 

 

Ընտրության գործընթաց․

 

Դիմորդին ընտրում է արվեստաբանների, համադրողների, արվեստագետների և մշակութային այլ մասնագետների միջազգային հանձնաժողովը։ Դիմորդներից ընտրվելու է մեկը։

 

Դիմորդները ընտրության արդյունքների մասին կիմանան 2025 թվականի մարտի 31-ին։

Application
bottom of page